-
23.10.2020|
14:38
Ռազմաճակատում զոհվել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը։
-
23.10.2020|
14:35
Սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրեսին երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:
-
23.10.2020|
11:33
Հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:
-
23.10.2020|
11:12
Արցախյան սահմանի ամբողջ երկայնքով երեկ՝ հոկտեմբերի 22-ին, թշնամին շարունակել է հարձակողական գործողությունները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մարտերը տարբեր ուղղություններով են եղել՝ հյուսիս, հարավ, կենտրոնական:
-
23.10.2020|
11:11
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Արցախ-Իրան սահմանն Ադրբեջանի կողմից վերահսկելի չէ: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախա-իրանական սահմանն իրենց վերահսկողության տակ են առել:
-
23.10.2020|
11:03
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 21-ին առանձին բանակցություններ են վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
-
23.10.2020|
00:35
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և խնդրանքով, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, գնդերեցները սահման էին տարել Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչը, որի մեջտեղում ամփոփված է Տիրոջ Խաչափայտի Սուրբ մասունքը:
-
23.10.2020|
00:28
Առաջնագծում մեր հերոս տղաներն անսասան կանգնած են՝ հանուն ազատ ու հաղթանակած հայրենիքի: Ինձ հաջողվեց զրուցել առաջնագծից մի քանի ժամով տուն վերադարձող, մասնագիտությամբ քաղաքագետ, էությամբ հայրենիքի անձնուրաց պաշտպան ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ: Նա պատերազմի առաջին իսկ օրից տուն չէր գնացել:
-
23.10.2020|
00:21
Ռուս-թուրքական նոր պատերազմի, Թուրքիայի մասնատման և աշխարհի քաղաքական քարտեզից վերանալու մասին Հույն ՈՒղղափառ եկեղեցու նորագույն սրբերից մեկի` ազգությամբ հույն Պաիսիոս Աթոսացու (1924-1994 թթ.) մարգարեությունները, ինչպես նաև մեկ այլ սրբի` Հովսեփ Վատոպեդացու մարգարեական կանխատեսումները կարծես թե մոտ են իրականություն դառնալուն:
-
22.10.2020|
22:38
Ռեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Բաքվից Թուրքիա է մեկնել 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով: